Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը

Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը

Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել:

 

Ինչքան հեղուկ է հարկավոր

 

Ամենից հաճախ հիվանդի ընդունած հեղուկի սահմանափակման հանձնարարականները պայմանավորված են այն բանով, թե ստացիոնարում, արդյոք, բավարա՞ր է այն միջին բուժանձնակազմի թիվը, ովքեր ավելորդ անգամ կարող են փոխել գիշերանոթներն ու փամփերսները: Դա այնքան էլ ճիշտ չէ: Ծարավի զգացումը նշանակալիորեն վատթարացնում է հիվանդի վիճակը: Օրինակ, եթե օրգանիզմ չի ներմուծվում հեղուկի բավարար քանակություն, ապա մաշկը կորցնում է առաձգականությունը: Դա նպաստում է պառկելախոցերի առաջացմանը, այն անկողնային հիվանդների մոտ ամենածանր բարդություններից մեկն է: Դրա համար, եթե հակացուցումներ չկան (դրանց են դասվում, օրինակ,  հիպերտոնիան կամ երիկամների հիվանդությունը), պետք է այնքան ջուր տալ, ինչքան կպահանջի հիվանդը:

 

Փոխել անկողինը

 

Սովորաբար, ծանր հիվանդներին չեն ստիպում անկողնուղ վեր կենալ, ավելին, չեն տեղափոխում մեկ ուրիշ մահճակալի վրա, չէ որ շատ հիվանդությունների դեպքում դա կարող է վնասել: Եթե պացիենտին անրաժեշտ է երկար մնալ անկողնում, ապա սպիտակեղենի փոխման գործընթացը պետք է հատուկ գործելաձևի օգտագործմամբ կատարվի: Դրանցից մեկը սավանի երկայնակի փոխումն է:

 

Սկզբի համար համար մահճակալի երկայնքով հարկ է փռել գլանաձև փաթաթված սավանը: Հիվանդին շրջել կողքի վրա, տակից գլանաձև փաթաթելով հանել օգտագործված սավանը` պացիենտի թիկունքի ուղղությամբ, հետո մաքուր սավանը բացելով փռել անկողնու վրա: Խուսափել մաքուր և կեղտոտ սավանների իրար հետ շփումից: Հիվանդին սկզբում շրջել մեջքի, ապա մյուս կողքի վրա: Այդկերպ, նա կհայտնվի մաքուր սավանի վրա:

 

Սավանը կարելի է փոխել նաև գլխավերևից: Այդ դեպքում գլանաձև փաթաթված սավանը բացում են մահճակալի գլխամասից մինչև պացիենտի ոտքերի մոտ: Թե ինչպես է հարմար հիվանդի անկողինը փոխել, ավելի լավ է խորհրդակցել բուժող բժշկի հետ. միայն նա կարող է ասել, թե պացիենտի վիճակն ինչպես թույլ կտա դա անել: Սակայն անպայման հիշեք. հիվանդի տակից չի կարելի քաշել սավանը և այլ անկողնային պարագաներ: Դա կարող է հանգեցնել փափուկ հյուսվածքների տեղաշարժման և, որպես հետևանք, պառկելախոցեր առաջացնի: 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.01.2014

Հարգելի ՄԵԼԱՆՅԱ, բարև Ձեզ, խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ հոդվածները (ռուսերեն, քանի որ մեր կայքում այս պահին համապատասխան հոդված չունենք), նրանք կօգնեն Ձեզ նաև կիրառելու ժողովրդական միջոցներ.
http://taitoptz.ru/prolezhni-obrabotka-i-lechenie.html

http://lechebnik.info/med/med13-10.htm

ՄԵԼԱՆՅԱ

01.01.2014

ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՊԱՌԿԵԼԱԽՈՑԸ;

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ